Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Այս մասին հաղորդում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Ակնհայտ է, որ Ադրբեջանն այս քայլով դիմում է սադրանքի Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատման և խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու համար:
Միջադեպի վերաբերյալ պատշաճ տեղեկացված է Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը:
Արցախի լիազոր պետական մարմինները ձեռնարկում են բոլոր հնարավոր միջոցները իրավիճակի կարգավորման ուղղությամբ:

 

РУС⬇️

Քիչ առաջ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական…

Опубликовано Արցախի Տեղեկատվական շտաբ / NKR InfoCenter / НКР ИнфоЦентр Суббота, 3 декабря 2022 г.

Related posts

Վարչապետը ԱԺ-ում ներկայացնում է 2025 թ. բյուջեի կատարողականը | ՈՒՂԻՂ

ԿԸՀ-ն ամփոփել է բոլոր 2005 տեղամասերի նախնական արդյունքները

ԿԸՀ-ն ամփոփել է 1924 ընտրատեղամասի նախնական արդյունքները