Շոյգու. ՌԴ ՊՆ-ն քննարկում է Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը

ՆԱՏՕ-ի երկրների հետ Միութենական պետության սահմանին իրավիճակը շարունակում է մնալ անհանգիստ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության համար առաջնահերթություն է անվտանգության ապահովումը, հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն՝ Ռուսաստանի և Բելառուսի ռազմական գերատեսչությունների համատեղ կոլեգիայի նիստում:

«Իրավիճակը շարունակում է անհանգիստ մնալ դաշնակից պետության արևմտյան սահմաններում, որտեղ ՆԱՏՕ-ն շարունակում է զարգացնել իր ներկայությունը», – ասել է նա:

«Հաշվի առնելով տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրավիճակը, ինչպես նաև նոր մարտահրավերներն ու սպառնալիքները՝ առաջին հերթին միջազգային ահաբեկչության կողմից, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունն իր գերխնդիրներից է համարում Միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը», – հավելել է Շոյգուն:

Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ն զարգացնում է իր ռազմական ենթակառուցվածքները, նյութական և տեխնիկական միջոցներ, զենք և ռազմական տեխնիկա կուտակում Միութենական պետության սահմանների մոտ:

Related posts

Կադրային փոփոխություններ՝ Գլխավոր դատախազությունում

Կառավարությունը պատրաստ է փոխհատուցել տոհմային կենդանիների ձեռքբերման գնի 50 տոկոսը

Վարորդական վկայականները սեպտեմբերի 1-ից կփոխատեղվեն թվային տարբերակի. հարցը կքննարկվի ԱԺ-ում