Շոյգուն հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսային բանակցություններ է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ, որի ընթացքում նա կոչ է արել լիարժեք կատարել Մոսկվայում կողմերի ստանձնած կրակի դադարեցման պարտավորությունները: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

«Բանակցությունների ընթացքում Սերգեյ Շոյգուն իր գործընկերներին կոչ է արել լիովին կատարել ադրբեջանական և հայկական կողմերի պարտավորությունները՝ համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների», – ասված է հաղորդագրությունում:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել