Շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք. վարչապետը շնորհավորել է Երևանի 2806-ամյակը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում շնորհավորել է  Երևանի տոնը:

Վարչապետը տեսանյութ է հրապարակել, որին կից կատարել է հետևյալ գրառումը. «Եղել են նաև այսպիսի ժամանակներ։ Եվ Երևանը, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է. շնորհավո՛ր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք»:

Տեսանյութում հնչում է 2004 թվականից Երևանի խորհրդանիշ դարձած օրհներգը «Ելք դաշինքի» անդամների կողմից:

Այսօր, Երևանի 2806-ամյակի առթիվ, մայրաքաղաքի տարբեր վայրերում կանցկացվեն տարաբնույթ միջոցառումներ:

 

Եղել են նաեւ այսպիսի ժամանակներ։ Եւ Երեւանն, ի վերջո, բոլորիս մայրաքաղաքն է. շնորհավոր տոնդ, մեր սիրելի՛ մայրաքաղաք❤️🇦🇲❤️

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 12 октября 2024 г.

Related posts

Զելենսկին պետք է դադարեցնի Ռուսաստանում դիզելային վառելիքի պահեստների վրա հարձակումները. Թրամփ

Խաչվերաց՝ եկեղեցական և ժողովրդական ավանդույթներով

Թող դարերի խորքից եկող այս գեղեցիկ տոնը միայն բարիք ու երջանկություն բերի․ վարչապետը ուղերձ է հղել Հայաստանի հրեական համայնքին