Շնորհակալ եմ մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար․ Շիրակի մարզպետ

Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարևոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում գրել է Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը․

«Սիրելի´ գյումրեցիներ, ուզում եմ իմ խորին երախտագիտության ու շնորհակալության խոսքն ասել ձեզ` քաղաքի ապագայի նկատմամբ անտարբեր չլինելու, ընտրության գնալու համար:

Շնորհակալ եմ մեր քաղաքական ուժին` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը վստահության կարևոր քվե տալու, մեր Սարիկին հավատալու, քաղաքի վաղվա օրվա մասին մտածելու համար:

Ձեր քվեն իր որոշիչ դերն ու ազդեցությունն է թողնելու Գյումրու հետագա զարգացման հարցում: Մենք ստանձնել ենք Գյումրին զարգացող քաղաք դարձնելու պարտավորությունը և մեր բոլոր քայերը միտված են դրան»,- ասվում է նրա գրառման մեջ:

Related posts

Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Ադրբեջանի և Ուկրաինայի քաղաքացիներով նավը խորտակվել է Սև ծովում՝ անօդաչու թռչող սարքի հարվածից հետո

Օդային տագնապի ֆոնին Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում տարհանում է սկսվել