ՇՄ փոխնախարարը Ֆրանսիայում քննարկել է ջրային ոլորտում անդրսահմանային հիմնախնդիրները և Հայաստանի հաջողությունները

Ֆրանսիայի Հանրապետությունում աշխատանքային այցով գտնվող Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանը հանդիպել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Փարիզի գլխամասային գրասենյակի պաշտոնյաների հետ: Այս մասին տեղեկացնում է ՇՄ նախարարությունը։

Մասնավորապես, տեղի են ունեցել հանդիպումներ և քննարկումներ ՏՀԶԿ ջրային ոլորտի կառավարման ծրագրերի ղեկավարի և առաջատար փորձագետների հետ ջրային ոլորտի ռազմավարության, ֆինանսական և տնտեսական կայուն մեխանիզմների ապահովման միջազգային լավագույն փորձի և Հայաստանում դրա ներդրման հնարավորությունների վերաբերյալ:

Այցելության շրջանակներում Միացյալ ազգերի կազմակերպության Եվրոպական և տնտեսական հանձնաժողովի ներկայացուցչի հետ քննարկվել են ջրային ոլորտում անդրսահմանային հիմնախնդիրները և Հայաստանի արձանագրած հաջողությունները:

Անդրադարձ է կատարվել 2023 թ. մարտին Նյու Յորքում պլանավորվող ջրային գագաթնաժողովին, ներառյալ` Հայաստանի մասնակցության վերաբերյալ հարցերին:

Related posts

Մեղրիի մաքսակետում զննման է ենթարկվել իրանցի վարորդի բեռնախցիկը, որում հերոին է հայտնաբերվել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է

Վաղը ժամը 10-ից սկսում ենք անհնազանդության գործընթացներ․ Բագրատ Սրբազան