ՇՄ նախարարը ՄԹ «Բնության պահպանության հանձնաժողովի» նախագահի հետ COP17-ի հետ կապված հարցեր է քննարկել

IPBES-ի շրջանակում ՇՄ նախարար Համբարձում Մաթևոսյանը հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորության «Բնության պահպանության հանձնաժողովի»  նախագահ Դևիդ Կուպերի հետ։ Այս մասին հայտնում է նախարարությունը։
Հաշվի առնելով Դևիդ Կուպերի երկարամյա աշխատանքային փորձը ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի (CBD) շրջանակում, զրուցակիցները քննարկել են կոնվենցիայի ներքո ընթացող մի շարք գործընթացներ, այդ թվում 2026 թվականի հոկտեմբեր ամսին Հայաստանում հյուընկալվող COP17 համաժողովի կազմակերպչական և օրակարգային հարցեր։
Գնահատականներ և մոտեցումներ են փոխանակվել Կունմին-Մոնրեալի Գլոբալ կենսաբազմազանության շրջանակի (GBF) իրականացման ընթացքի վերաբերյալ և ձևակերպվել են առաջնահերթ համագործակցության ուղիներ։
Քննարկվել են նաև կենսաբազմազանության պահպանության ոլորտում ֆինանսավորման ուժեղացման և միջազգային համագործակցության խթանման վերաբերյալ հարցեր։

Related posts

1,4 մլրդ դրամի վնաս պետությանը․ ԲԸՏՄ-ն բացահայտել է ապօրինի ընդերքօգտագործման 81 դեպք

Ղարաբաղից տեղահանված որոշ ընտանիքներ 10 տարի ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40 հազար դրամ աջակցություն կստանան

Բանակում քրեական ենթամշակույթի դեմ համակարգային պայքար է ընթանում. Պապիկյան