Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում․ ԱՆ-ից հերքում են

 

Թուրքական լրատվական կայքերից մեկում հրապարկվել է մի հոդված, որը պարունակում է ստահոդ և մոլորեցնող պնդումներ, թե իբր Հայաստանում նախատեսվում է հղիության արհեստական ընդհատման օրենսդրական արգելքի վերաբերյալ նախագիծ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
«Պաշտոնապես հայտնում ենք, որ ապատեղեկատվություն է, որ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումներում որևէ փոփոխություն չի նախատեսվում։
Օրենսդրական ցանկացած նախաձեռնություն դրվում է հանրային քննարկման և օրենքի ցանկացած նախատեսվող փոփոխությանն ընդառաջ իրականացվում է իրազեկում։
Ուստի, խնդրում ենք չտրվել պրովակացիաներին»,-նշված է հաղորդգարության մեջ:

Related posts

Ադրբեջանը դատական հայց է ներկայացրել CNN-ի դեմ

Քննարկվել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև արդարադատության ոլորտում համագործակցության հեռանկարները

Ընտանեկան բռնության 1375 հաղորդում՝ տարվա առաջին կիսամյակում