Շղթայական ավտովթար Երևանում. վնասվել են 3 Mercedes, Hyundai Elantra, 2 Opel, Dodge, Ford Transit, 07 և ԶԻԼ մակնիշի ավտոմեքենա

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։30-09։00-ն ընկած ժամանակահատվածում Երևանի բնակիչ Ջանիբեկ Մելոյանը իր վարած ԶԻԼ մակնիշի ավտոմեքենայով Դավիթ Բեկ-Նուբարաշենի խճուղի խաչմերուկում բախվել է 3 Mercedes, 2 Opel, Hyundai Elantra, Doge, Ford Transit, ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենաներին։

Ըստ նախնական տեղեկությունների տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։

Գրեթե 1 ժամ հետո նոր ժամանել են ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն

ԶՈՒ նվագախմբի տոնական քայլերթը մայրաքաղաքում. Սուրեն Պապիկյանը տեսանյութ է հրապարակել