Շիրակցիները 2 անպատասխան գոլ խփեցին Փյունիկ Ակադեմիային

Գյումրու ֆուտբոլի ակադեմիայում կայացավ Հայաստանի 1-ին խմբի առաջնության կարեւոր հանդիպումներից մեկը: Պրեմիեր լիգայի ուղեգրի համար պայքարող Շիրակը հարաբերությունները պարզեց Երեւանի Փյունիկ Ակադեմիա ակումբի հետ: Ողջ հանդիպման ընթացքում շիրակցիներն իրենց կամքը թելադրեցին մրցակցին: Հատկապես ակտիվ էր առջեւի գծում խաղացող Արտեմ Գեւորգյանը, որը մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց հյուրերի դարպասին: Ինչպես ասում են՝ գոլը հասունանում էր ու երբ ժամացույցի սլաքը կատարում էր 28-րդ պտույտը, գնդակը հայտնվեց Վլադ Չատունցի պաշտպանած դարպասում: Գոլը հեղինակեց կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը, եւ թիմերն ընդմիջման գնացին 1-0 հաշվի պարագայում: Հանգստից հետո նորից շիրակցիներն իրենց կամքը թելադրեցին մրցակցին ու հիմնական ժամանակի ավարտից 2 րոպե առաջ նորից Չատունցը հանեց գնդակը սեփական դարպասից: Փոխարինման դուրս եկած նիգերիացի կիսապաշտպան Սալիսու Աբդուլլահին կրկնապատկեց հաշիվը ու Շիրակը կարեւոր հաղթանակ տարավ 2-0 հաշվով: Մեր թիմը շարունակում է պայքարը Լեռնային Արցախի հետ էլիտայի ուղեգրի համար: Վճռական հանդիպումներն առջեւում են:

 

Related posts

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա կառավարություն կձևավորի. Նիկոլ Փաշինյան

Դավիթ Առուշանյանը ընտրողների ակտիվության ու ՔՊ-ի առաջատար լինելու մասին

Ամփոփվել են 404 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ