Շիրակի քրեական ոստիկանները ապօրինի զենք-զինամթերք են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ Պեմզաշեն բնակավայրի 43-ամյա բնակիչը ապօրինի պահում է զենք-զինամթերք: Պեմզաշեն մեկնած ոստիկաններին նա հայտնել է, որ տանը պահում է «ՏՕԶ» տեսակի մարտական ակոսափող հրացան, որը պատրաստ է ներկայացնել։ Նաև հայտնել է, որ հրացանը պատկանել է հանգուցյալ պապին։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում իրականացված զննությամբ 43-ամյա տղամարդու տան ննջասենյակի պահարանից հայտնաբերվել և վերցվել է ապօրինի պահվող «ՏՕԶ» ակոսափող հրացանը, որի վրա ամրացված է եղել օպտիկական սարք:
Տղամարդը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Արթիկի և Անիի քննչական բաժին:

Շիրակի մարզի քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ 56-ամյա գյումրեցի տղամարդը տանը և կից օժանդակ շինությունում ապoրինի պահում է զենք-զինամթերք:
Տղամարդը հրավիրվել է Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչություն, որտեղ հաստատել է տեղեկությունը և հայտնել, որ պատրաստ է ներկայացնել ապօրինի պահվող զենքը։
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ 56-ամյա գյումրեցին իրավապահներին է ներկայացրել ապօրինի պահվող «ԻԺ-16» տիպի որսորդական ողորկափող հրացան և «Մակարովի» նմանվող օդաճնշիչ ատրճանակ:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

`Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Թրամփը չի բացառել ո՛չ Իրանին հարվածելը, ո՛չ էլ խնդրի լուծման այլ տարբերակները. Interfax

Օտարերկրյա հեռուստաալիքներով ՀՀ պետականության վրա տեղեկատվական հարձակում հանդիսացող հեռուստահաղորդումները պիտի արգելափակվեն. ԲՏԱ նախարար

«Պիցցա Տաշիրի» ևս 2 մասնաճյուղի արտադրական գործունեությունը կասեցվել է. ՍԱՏՄ