Շիրակի մարզպետն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին

Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այսօր ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։ Հանդիպման ժամանակ քննարկվել ու ամփոփվել են այս տարի մարզպետարանի և նախարարության համատեղ իրականացրած ծրագրերի ընթացքն ու աշխատանքները։
«Շատ ուրախ եմ արձանագրելու, որ Շիրակի մարզպետարանի ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համատեղ աշխատանքը ստացվել է, կարող ենք խոսել արդյունավետ փոխգործակցության մասին։ Խոսքս ինչպես Արաբական Միացյալ էմիրությունների դեսպանատան հետ կանանց հզորացման ծրագրի մասին է, որը փոքր ինչ փոփոխվել է այժմ և նորից շարունակվում է, այնպես էլ «Կանանց տնտեսական զորեղացումը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» զբաղվածության խթանման ծրագրի։ Երկու ծրագրերն էլ շատ դրական արձագանք են ունեցել»,- նշել է Շիրակի մարզպետը։
Նազելի Բաղդասարյանն անդրադարձել է նաև միասնական սոցիալական ծառայությունների հետ համագործակցությանը՝ կարևորելով ու բարձր գնահատելով արդեն առկա գործակցությունն ու միասնական տվյալների բազայի ստեղծումը։
Նախարար Նարեկ Մկրտչյանը ևս բարձր է գնահատել համատեղ աշխատանքն ու նշել, որ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ աշխատանքով հնարավոր կլինի հասնել առկա հիմնախնդիրների լուծմանը։
Հանդիպման ժամանակ անդրադարձ է կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող Շիրակի մարզային հանձնաժողովի» աշխատանքին, կարևորվել գործող հանձնաժողովի աշխատանքը։ Քննարկվել են նաև առաջիկա անելիքներն ու նոր իրականացվելիք ծրագրերը, որոնք առնչվում են տարբեր սոցիալական խմբերի զբաղվածությանը։

 

Related posts

Հայաստան-Ադրբեջան սահման կա, այն անհստակ չէ. Ռուբեն Ռուբինյան

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ

Քննչական գործողությունների ընթացքում նրանց նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել. ՔԿ արձագանքը` որոշ զինծառայողների ծեծի ենթարկելու լուրերին