Շիրակի մարզպետի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առթիվ

Հարգելի՛ թատերական գործիչներ և թատերարվեստի երկրպագուներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Թատրոնի միջազգային օրվա առթիվ:
Թատերական արվեստի առաքելությունը բոլոր ժամանակներում մարդու հոգում դեպի բարձրը, վեհը, գեղեցիկը տանող ուղին նախանշելն է եղել և դրա համար թատրոնն առ այսօր մնում է արվեստի յուրահատուկ ձև, որը հիմնված է կյանքի գեղարվեստական ըմբռնման վրա։
Թատրոնն է, որ հարստացնում է մարդու մտահորիզոնը, դաստիարակում՝ գեղագիտական ճաշակ։
Իսկ Շիրակը միշտ հայտնի է եղել թատրոնով, տաղանդավոր դերասաններով ու մշակույթի երախտավորներով։
Ասվածի ապացույցը Վ․Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գործունեությունն ու արարումն է, հայ բեմին նոր շունչ, թատերարվեստին՝ նոր երանգ են հաղորդում աճեմյանցիները և մեր մշակույթի գանձարանը մնայուն արժեքներով են հարստացնում։
Նույն նվիրումով աշխատում են նաև Գյումրու Ստ.Ալիխանյանի անվան տիկնիկային թատրոնի վաստակաշատ դերասանները՝ մարդկային հոգևոր արժեքներով սերունդներ դաստիարակելով։
Վերջին շրջանում գործունեությունը սկսած Մտորումների թատրոնն էլ, ոչ ավանդական ներկայացումներով, նոր ոգի է հաղորդում թատրոնին։
Շնորհավորելով թատրոնի բոլոր նվիրյալներին՝ ցանկանում եմ քաջառողջություն, բեղմնավոր աշխատանք, ստեղծագործական նոր նախագծեր և հաջողություններ։

Related posts

ԱԺ նախագահին միջնորդագիր է ներկայացվել Արթուր Սարգսյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնության մասին

Ահա և կապը «անձնական կյանքի» ու երկրում օպերատիվ իրավիճակի միջև. վարչապետը պատասխանել է հարցադրումներին

Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը տևել է մոտ մեկ ժամ, առանցքում՝ Ուկրաինայի հարցը