Շիրակի մարզպետարանին հատկացվել է 23 մլն 631 հազար դրամ

Կառավարության այսօրվա որոշմամբ Շիրակի մարզպետարանին հատկացվել է 23 մլն 631 հազար դրամ սուբվենցիոն երկու ծրագրերի համաֆինանսավորման նպատակով։
Պետություն-համայնք համագործակցության արդյունքում հիմնանորոգվել են Արթիկ համայնքի Լուսակերտ բնակավայրի ներհամայնքային 6-րդ և 7-րդ փողոցները։ Ծրագրի իրականացման համար պետության տրամադրած գումարային համամասնությունը 6 մլն 936 հազար դրամ է։ Աշխատանքներն իրականացրել է «Մերձմոսկովյան» ԲԲԸ-ն։
16 մլն 695 հազար դրամ էլ տրամադրվել է Արփի համայնքի Աղվորիկ, Բերդաշեն, Զարիշատ, Զորակերտ բնակավայրերում ջրագծերի կառուցման ծրագրի համաֆինանսավորման նպատակով։ Բնակավայրերում իրականացվել է 2000մ ջրագծի կառուցման և 1750մ-ի վերանորոգման աշխատանք։

Related posts

ԳՇ պետը ժամկետային զինծառայողների հետ քննարկել է բանակում կարգապահության բարձրացման հարցերը

Կառավարությունը շուրջ 5.6 մլրդ դրամ կուղղի 61 մանկապարտեզի շինարարական ծրագրերին

Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Հայաստան է ուղարկվել ցորենի հերթական խմբաքանակը