Շիրակի մարզում քաղաքացի է ջրահեղձ եղել

Մայիսի 13-ին՝ ժամը 09։49-ին, Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղի «Սմավերդի» կոչվող լճում քաղաքացին ջրի տակ է սուզվել և դուրս չի եկել. անհրաժեշտ է փրկարարների  օգնությունը: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հատուկ ջրափրկարարական ջոկատի օպերատիվ խումբը՝ ջրասուզակով: Ջրասուզակը հայտնաբերել է քաղաքացու դին և դուրս բերել ափ։ Նշենք որ, ըստ «Այսօր» լրտավականի տեղեկությունների՝  ջրահեղձ եղած քաղաքացին ձկնորսություն անելիս է ջուրն ընկել: Վերջինս 1998 թվականին ծնված Անդրանիկ Սարգսյանն էր:  Դեպքի վայրում եղել է նաև Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը:

Related posts

Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր

Վերագործարկվել է Գյումրին սնող 1000 մմ-ոց ջրատարը. ջրամատակարարումն աստիճանաբար կվերականգնվի

ԱՄՆ ՌՕՈՒ-ի ավելի քան 10 տրանսպորտային ինքնաթիռ վայրէջք է կատարել Իսրայելի ռազմաբազաներ