Շիրակի մարզում մանկահասակ 3 երեխա այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոց

Մարտի 18-ին Շիրակի մարզում 3 մանկահասակ երեխա է այրվածքներով տեղափոխվել «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»։ Այս մասին հաղորդում է ստացել ՆԳՆ-ն 19։35-ի սահմաններում, Factor.am-ի հետ զրույցում տեղեկացրել է ՆԳՆ ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։ Մայրը նշել է, որ երեխաներից մեկը կաթսան պատահաբար շուռ է տվել, եռման ճաշի լցվել է երեխաների վրա։ Երեխաներից 2-ը երկվորյակներ են՝ ծնված 2023 թվականի դեկտեմբերին, մեկը՝ ծնված 2022 թվականի օգոստոսին։ Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շիրակի մարզային քննչական վարչություն:

Related posts

Վանաձորում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածներ կան. նրանք ռեանիմոբիլով տեղափոխվել են Երևան

Ինդոնեզիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Նեթանյահուն հետաձգել է Ադրբեջան կատարելիք այցը