Արթուր Նահապետյանը նշանակվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Հակակոռուպցիոն կոմիտե նախագահի՝ 2024 թվականի նոյեմբերի 20-ին կոմիտեի նախկին նախագահ Սասուն Խաչատրյանի դիմումը Կառավարության կողմից հաստատվելուց հետո պաշտոնը թափուր էր մնացել: Հակակոռուպցիոն կոմիտե մասին օրենքի համաձայն՝ կոմիտեի նախագահին մրցույթի արդյունքում նշանակում է Կառավարությունը 6 տարի ժամկետում: Ըստ այդմ՝ ձևավորվել է մրցութային խորհուրդ, հայտարարվել է մրցույթ, և 5 թեկնածուից 3-ը հաղթահարել են միավորների շեմը: Առավելագույն միավոր ստացած թեկնածուները ներկայացվել են Կառավարության քննարկմանը: Այդ մասին Կառավարության՝ մարտի 20-ի նիստին ասաց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Նախագծով առաջարկվում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ նշանակել Արթուր Արտուշի Նահապետյանին»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ զրուցել է մրցույթի մասնակիցների հետ և որոշել է Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրել Արթուր Նահապետյանին: Փաշինյանը նաև նշեց, որ նույն կարծիքն է հայտնել նաև խորհուրդը:

Related posts

Վարչապետը ելույթ է ունենում Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորման 5–րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

Միացյալ Նահանգների համար ԹՐԻՓՓ-ը կոմերցիոն հնարավորություններ է բացում ամերիկյան ընկերությունների առջև. Դեյվիդ Ալեն

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ