Շիրակի մարզի պարեկները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Շիրակի մարզի գումարտակի պարեկները Գյումրիի Երևանյան խճուղում ստուգման նպատակով կանգնեցրել են 35-ամյա տղամարդու վարած «ՎԱԶ-2109» մակնիշի մեքենան։ Ստուգման ընթացքում 26-ամյա ուղևորը դրսևորել է կասկածելի վարքագիծ՝ գրպանից հանել է պոլիէթիլենային տոպրակ, փորձել է պատռել, ապա գցել է գետնին։ Նա ձերբակալվել և տարվել է Կումայրիի բաժին։ Բաժնում խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է սպիտակ բյուրեղանման զանգված։ 26-ամյա երիտասարդը հայտնել է, որ հայտաբերվածը «մեֆեդրոն» տեսակի թմրամիջոց է, որը ձեռք է բերել «Տելեգրամի» միջոցով։ Պարզվել է նաև, որ նա ոստիկանության Էրեբունու բաժնի կեղմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով։
Ապրիլի 4-ին Շիրակի մարզի պարեկները Գյումրիի Վարդանանց հրապարակում լուսային անսարքության համար կանգնեցրել են 25-ամյա երիտասարդի վարած «Մերսեդեսը»։ Վարորդը անսարքությունը տեղում վերացնելուց հետո փորձել է մեքենայի սրահում ինչ-որ բան թաքցնել։ Պարեկների պահանջով նա ներկայացրել է սպիտակ փոշենման զանգվածով պոլիէթիլենային փաթեթ։ Նրա հայտնածով՝ հայտնաբերվածը թմրամիջոց է, որի մի մասն օգտագործել էր կաթուցիչով, մյուսը՝ պահել մեքենայում։ 25-ամյա վարորդը ձերբակալվել է։
Շիրակի մարզի գումարտակի պարեկները ապրիլի 6-ին Գյումրիի Շիրակացու փողոցում հայտնաբերել, ձերբակալել և ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են մեթամֆետամինով և մարիխուանայով փաթեթ։ Երիտասարդի հայտնածով՝ հայտնաբերված թմրամիջոցները ձեռք է բերել «Տելեգրամով»։
Երիտասարդները ներկայացվել են նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են։

Related posts

Գևորգ Պապոյանը կգործուղվի Շվեյցարիա

Ժնևի ՄԱԿ գրասենյակում Հայաստանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ շախմատի դիվանագիտական անդրանիկ մրցաշարը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին․ Սուրեն Պապիկյան