Շիրակի մարզի Բագրավան գյուղում այրվել է անասնակեր

Հունվարի 17-ին, ժամը 06։16-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բագրավան գյուղի 8-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 07։40-ին, մարել՝ 10։38-ին։ Այրվել է մոտ 1200 հակ անասնակեր։

Related posts

Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի դեսպանը քննարկել են ընթացիկ ծրագրերին և առաջիկա նախագծերին վերաբերող հարցեր

Կոտայքի մարզի Նաիրի համայնքի տիրապետմանն է վերադարձվել Զովունիում գտնվող հողատարածքը. Փաշինյան

Բնականաբար, շատ վատ եմ գնահատում տեղի ունեցածը. ԱԺ նախագահը՝ նիստերի դահլիճում միջադեպի մասին