Շիրակի մարզի Աշոցք համայնքում ընտրողները պասիվ են

Շիրակի մարզի Աշոցք համայնքում դեկտեմբերի 5 –ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին համայնքի բնակիչների ակտիվությունը մինչեւ ժամը 15:00-ը այնքան էլ նկատելի չէր: Տեղի միջնակարգ դպրոցում տեղակայված 30/10 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Վահան Մարտիրոսյանի տեղեկացմամբ՝ այստեղ 944 ընտրողից մինչեւ ժամը 15:00-ն իր քաղաքացիական պարտքն էր կատարել 204 ընտրող: 30/10 ընտրատեղամասում , ըստ կանոնակարգի առավոտյան ժամը 8:00-ին բացվել են ընտրատեղամասի դռները , որեւէ խախտում կամ խոչընդոտ չեն արձանագրել ինչպես հանձնաժողովականները, այնպես էլ վստահված անձինք եւ դիտորդները:
Ի տարբերություն Աշոցքի, Մեծ Սեպասարում մինչեւ 15:30-ը արդեն ընտրողների մեծ հոսք եւ ակտիվություն էին գրանցվել: Այս մասին փաստեցին Մեծ Սեպասարի դպրոցում տեղակայված 30/06 ընտրատեղամասի հանձնաժողովականները: Հանձնաժողովի նախագահ Գրետա Ջանոյանի խոսքով՝ 632 ընտրողից իրենց քաղաքացիական պարտքը կատարել էին 220-ը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից