Շիրակի մարզը «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում նվաճել է մեկ ոսկե և մեկ արծաթե մեդալներ

Սևանա լճում՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի Շողակաթ (նախկին Շորժա) համայնքին հարակից լողափնյա տարածքում, կայացավ «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարը:

Տղամարդկանց և կանանց երկուական տարիքային խմբերում լողուղի դուրս եկավ 133 մասնակից, նրանցից 12–ը ներկայացնում էին Շիրակի մարզը։ Կանանց առաջին տարիքային խմբում 1000 մ մրցատարածության վերջնագիծը առաջինը հատեց Գյումրու ջրային մարզաձևերի մարզադպրոցի մարզիչ Անի Ավետիսյանը։ Մեր մարզուհին պարգևատրվեց ոսկե մեդալով, գավաթով և 1 միլիոն դրամ դրամական մրցանակով։ Տղամարդկանց 2–րդ տարիքային խմբի 1500 մ մրցատարածությունում էլ երկրորդ արդյունքը ցույց տվեց կրկին մարզադպրոցի մարզիչ Արմեն Հանեսօղլյանը։ Նա պարգևատրվեց արծաթե մեդալով և 600․000 դրամ դրամական մրցանակով։ Շիրակի մարզի ևս երեք ներկայացուցիչներ տեղ գրավեցին լավագույն տասնյակներում և կստանան դրամական մրցանակներ։

🏊‍♂️🏆«Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական լողի մրցաշարում Շիրակի մարզը մեկ ոսկե, մեկ արծաթե և 3…

Опубликовано ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ Вторник, 23 августа 2022 г.

Related posts

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Գյումրիում անցկացվեց ԻՍՏՖ Թաեքվոն-դո-ի միջազգային գավաթի առաջնությունը