Շիրակի մարզային հանձնաժողովն այսօր իրականացրել է շրջայց մարզի առավել տուժած համայնքներում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ Արտակարգ իրավիճակների հետևանքով հասցված վնասների գնահատման Շիրակի մարզային հանձնաժողովն այսօր մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանի գլխավորությամբ իրականացրել է շրջայց մարզի առավել տուժած համայնքներում։
Շրջայցի ընթացքում հանձնաժողովի անդամներն այցելել են Գյումրու կարկտահարությունից տուժած թաղամասեր, տեղում հանդիպել բնակիչներին, որոնք ահազանգերով դիմել են համապատասխան կառույցներին։ Քննարկվել են հասցված վնասների ծավալները, արձանագրվել բնակելի տների, շինությունների և ենթակառուցվածքների վնասման դեպքերը։
Այնուհետև հանձնաժողովն այցելել է Հայկավան և Առափի բնակավայրեր, որոնք նախնական գնահատականներով, առավել մեծ վնասներ են կրել կարկտահարությունից։
Վնասների գնահատման գործընթացն իրականացնելու է յուրաքանչյուր համայնքի հանձնաժողով։
Համայնքային հանձնաժողովները շարունակելու են ընդունել քաղաքացիների դիմումներն ու ահազանգերը՝ հնարավորինս ամբողջական պատկեր կազմելու համար։

Related posts

Տնտեսվարողներին հուլիսին էլ կտրամադրվի աջակցություն՝ արտահանման հետ կապված խնդիրները մեղմելու նպատակով. ընդլայնվել է ապրանքների ցանկը

Արուսյակ Մանավազյանն ընտրվել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարի թեկնածու. վարչապետ

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել ԱԺ նախագահի պարտականություններն ավարտող Ալեն Սիմոնյանի հետ