Շիրակացիից մինչև բիտումապատ փողոց. ձգվող շինարարություն ու անհարմարություններ Գյումրիում

Գյումրիում, երբ խոսում ենք ասֆալտապատման մասին, տպավորություն է, թե մշտապես ավելի շատ աշխատանք կա գետնի տակ անելու, քան հենց բուն ասֆալտապատումը։ Այն, որ կոյուղատար համակարգը Գյումրիում, մեղմ ասած, վատ վիճակում է, փաստում են նաև «Ցայգ» հեռուստաընկերությանը ամենօրյա ռեժիմով ուղղվող քաղաքացիների ահազանգերը։ Պարզվում է՝ խնդիրը շրջանցել չի հաջողվել նաև Շիրակացի փողոցում։ Այստեղ գազի և ջրագծերի աշխատանքներն արդեն իրականացվել էին, սակայն ջրահեռացման  համակարգը չէր փոխվել։ Այս օրերին էլ փողոցի մի շարք հատվածներում կոյուղատար համակարգի փոխարինման աշխատանքներն են ընթանում։

Related posts

Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիրը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով

Բուլղարիայում ԱԹՍ-ն պայթել է Ուկրաինան Թուրքիային կապող գազատարի մոտակայքում

Մենք կենտրոնանալու ենք TRIPP նախագծի վրա, որը ևս մեկ աստիճանով բարձրացնելու է Հայաստանի կշիռը միջազգային ներդրումային քարտեզում. վարչապետ