Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ. Տիգրան Բարսեղյան

Ինչպես գիտեք, «Սլովանի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը հրավիրվել էր Հայաստանի ազգային հավաքական՝ նախապատրաստվելու Ֆարերյան կղզիների և Լատվիայի դեմ հանդիպումներին:

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ «Սլովանի»՝ «Սկալիցայի» դեմ խաղի վերջնամասում Բարսեղյանը մկանային ցավեր է զգացել: Պարզվել է, որ Բարսեղյանը մկանային թեթև վնասվածք ունի: «Սլովանի» և Հայաստանի ազգային հավաքականի բուժանձնակազմերը փոխադարձ համաձայնությամբ որոշել են ռիսկի չդիմել՝ Բարսեղյանին ընձեռելով լիարժեք վերականգնվելու հնարավորություն:

ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում Տիգրան Բարսեղյանը նշեց. «Շատ ուրախ եմ կրկին հավաքական հրավիրվելու կապակցությամբ: Ցավոք, այս անգամ չեմ կարող միանալ թիմին, սակայն լիահույս եմ, որ մարտին կկարողանամ օգնել իմ խաղընկերներին խաղադաշտում: Անհամբերությամբ կսպասեմ ազգային հավաքականի հաջորդ հավաքին և խաղերին»:

Related posts

Առաջիկա օրերին սպասվում են անձրև և ամպրոպ․ նոյեմբերի առաջին օրերը՝ առանց տեղումների

Աշխարհի ամենավտանգավոր ճամփաներից 2-ը Թուրքիայում են

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի անունով բացվել է կեղծ օգտահաշիվ