Շատ բան ունեմ պատմելու. Հենրիխ Մխիթարյանը գիրք է գրում

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ծավալուն հարցազրույց է տվել իտալական Corriere della Sera օրաթերթին։

Նա խոսել է ինքնաքննադատության, Յուրգեն Կլոպի հետ աշխատանքի, կրթության, լեզուների իմացության, ինչպես նաև հոր կորստի և ընտանիքի կարևորության մասին։

Մխիթարյանը հայտնել է, որ շատ բան ունի պատմելու իր կարիերայի և կյանքի մասին ու նոր է սկսել գրել գիրքը:

Խոսելով գրքեր կարդալու մասին, Մխիթարյանն ասել է, որ սկսել է Զիդանի կենսագրությունը կարդալ, իսկ վերջերս ավարտել է մի գիրք, որում խոսվել է կյանքի 5 կարևոր նպատակների մասին։

Մխիթարյանը հարցազրույցում նաև ասել է, որ խաղերից հետո սովորաբար անջաում է հեռախոսը, որպեսզի կարողանա  կենտրոնանալ բացթողումների, հնարավորությունների ու ինքնաքննադատության վրա, առօրյայում էլ հեռախոսն օգտագործում է հնարավորինս քիչ:

Երկու փոքր երեխա ունեմ և չեմ ուզում, որ նրանք տեսնեն, թե ինչպես եմ ժամանակ անցկացնում սմարթֆոնը ձեռքիս»,- ասել է հայազգի ֆուտբոլիսը:

Related posts

Ընտրակաշառք ստանալու համար նախատեսվում է պատիժ մինչև 7 տարի ժամկետով ազատազրկմամբ. ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե

50-ից ավելի խուզարկություններ. 37 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, 25 անձ ձերբակալվել է. ՔԿ

Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ