Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվների միջոցով կկանխվեն արջերի հարձակումները. ՇՄՆ

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են՝ նախարար Հակոբ Սիմիդյանը այցելել է Վայոց ձորի մարզ՝ տեղում ծանոթանալու Եղեգիս համայնքի Շատին և Հերմոն բնակավայրերում մարդ-արջ կոնֆլիկտին:
Հիշեցնենք, որ նախարարը հուլիս ամսին այցելել էր վերոնշյալ բնակավայրեր, որտեղ արջերի հարձակումների հետևանքով տնային տնտեսությունները վնասներ էին կրել: Մարզպետը խոստացել էր կարճ ժամանակում խնդրին լուծում տալ:

Այսօր արդեն Շրջակա միջավայրի նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակը», առավել հաճախ հարձակումների ենթարկված տնային տնտեսություններին տրամադրվել են էլեկտրական հովիվներ, որոնք օգնում են կանխել վայրի կենդանու մուտքը այգիներ և բնակելի տարածքներ:

Վայոց ձորի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ նախարարը գործընկերներին է ներկայացրել շրջակա միջավայրի նախարարության տեսլականը, այս ընթացքում իրականացված քայլերը և հույս հայտնել, որ մարզպետարանի և միջազգային գործընկերների գործուն աջակցությամբ խնդիրը վերջնական լուծում կստանա:

📍Շատին և Հերմոն բնակավայրերում էլեկտրական հովիվներ և շարժական արևային կայաններ տեղադրվեցին. միջնաժամկետ լուծում արջերի…

Опубликовано ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia Вторник, 12 сентября 2023 г.

Related posts

Սամվել Կարապետյանը կմնա կալանքի տակ

Օրենբուրգում ադրբեջանցի քրեական հեղինակություն է ձերբակալվել

Հիմնանորոգվել և բարեկարգվել է դեպի Հին Գորիս տանող ճանապարհը. վարչապետ