Շառլ Միշելը ողջունել է Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների փոխադրումը ԼՂ

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի (նախկին Twitter) իր էջում գոհունակություն է հայտնել «Լաչինով և Աղդամով մարդասիրական բեռների միաժամանակյա անցման կապակցությամբ»:

«Ղարաբաղի հայերին մարդասիրական մատակարարումները վերջապես իրականացվում են: Ողջունում ենք մարդասիրական բեռների միաժամանակյա անցումը Լաչինով և Աղդամով: Այժմ այն պետք է կարգավորվի:

Կարևոր է նաև, որ Բաքվի և Ղարաբաղի հայերի միջև բանակցություններ սկսվեն իրենց իրավունքների և անվտանգության վերաբերյալ, որոնց ԵՄ-ն պատրաստ է աջակցելու»,- գրել է ԵԽ նախագահը:

Related posts

Ազգային հերոս Գարեգին Պողոսյանը նշանակվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատար

Սիմոն Նազարյանը նշանակվել է 2-րդ բանակային կորպուսի հրամանատար

ՍԴ-ն վաղը կհրապարակի ընտրությունների արդյունքների վերաբերյալ որոշումը