«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35–ամյա դատապարտյալ է մահացել

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 35–ամյա դատապարտյալ է մահացել։ Tert.am-ի հարցին ի պատասխան ՔԿԾ հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը հայտնեց, որ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00։15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 1987թ․ ծնված, ՀՀ ՔՕ 34-107 հ․ 104հ․ 2մ․ դատապարտված Զ․ Կ․-ի ինքնազգացողությունը կտրուկ վատթարացել է։

«Տեղում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն և միևնույն ժամանակ կանչվել է շտապօգնություն։
Ժամը 00։30-ին ժամանած շտապօգնության կողմից, ցավոք, արձանագրվել է Զ․ Կ․-ի կենսաբանական մահը»,–ասաց Նավիկյանը, հավելելով, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Related posts

Հայաստանի պարաբազկամարտի հավաքականը Եվրոպայի առաջնությունից վերադարձել է 7 ոսկե, 2 արծաթե և 6 բրոնզե մեդալով

Հունիսի 8-ի դրությամբ պետբյուջեի ֆինանսավորմամբ ասֆալտապատվել է 52 կմ ճանապարհ. ՏԿԵ նախարար

Լիլիթ Մակունցը և Վիվեկ Ռամասվամին քննարկել են ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացման հարցեր