Նոր մանրամասներ՝ սոցցանցերում հրապարակված շնամարտի տեսանյութի դեպքի մասին

Հունվարի 28-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատեր Ռուբիկ Գևորգյանն իր էջում շնամարտի անցկացման տեսանյութ էր հրապարակել:
Շնամարտի անթույլատրելի այս փաստը կենդանասերների վրդովմունքն էր առաջացրել։ Նաև նրանց խնդրանքով՝ դեպքի մանրամասները պարզելու և համապատասխան օրինական ընթացք տալու նպատակով դիմել էի ՀՀ ոստիկանություն։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արեգնազ Մանուկյանը։

«Ոստիկանության Մուշի բաժնից ստացված պատասխանի համաձայն՝ Արթիկի բաժնի ծառայողների հետ համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ շնամարտի տեսանյութում պատկերված մոխրագույն և սպիտակ շների տերերը հանդիսանում են Ե․ Ս․-ն և Տ․ Մ․-ն, ովքեր մոտ 10 օր առաջ Շիրակի մարզի Գետափ-Սպանդարյան ավտոճանապարհի հարակից հատվածում կազմակերպել են նշված շնամարտը:

Ե. Ս․-ն բաժնում բանավոր հաստատել է վերը նշված հանգամանքը և ներկայացվել է նախաքննական մարմնին։

Ձեռնարկվում են միջոցառումներ Տ. Մ․-ին հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու համար։

Հ․Գ․ Հիշեցո՛ւմ․ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն օրենքով պատժելի արարք է։ Պետք է բացառել այս դատապարտելի դեպքերը, իսկ օրինախախտները ենթարկվեն պատասխանատվության»,- գրել է նա։

Related posts

Ժողովրդի հերոս ու ծառա Ռայիսիի փառավոր ուղին շարունակվելու է․ Իրանի կառավարության

Զորակցում եմ ԻԻՀ կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթելով ուժ և տոկունություն․ ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել

Սկսվել է Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհերի մարմինների նույնականացումը