Նոր Խարբերդում 73-ամյա կնոջ սպանության մեղադրանքով կալանավորվել է որդին

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվող քննությամբ պարզվում են 2024 թ․ փետրվարի 29-ին 73-ամյա կնոջ առերևույթ սպանության հանգամանքները։
Նշված օրը` ժամը 16-ին, հաղորդում է ստացվել այն մասին, որ շտապօգնության խումբը կանչով մեկնել է Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկը, որտեղ, ըստ ահազանգի, հարազատների ներկայությամբ մահացել է 73-ամյա տանտիրուհին։
Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված դեպքի վայրի զննությամբ տան մահճակալի վրա հայտնաբերվել է կնոջ դի՝ գլխի շրջանում վնասվածքներով, իսկ ճակատային հատվածում՝ պատռված վերքով, արնանման հետքերով։
Հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դիակի դատաբժշկական և այլ անհրաժեշտ փորձաքննություններ։
Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ փետրվարի 29-ին՝ ժամը 14։00-15։00-ն ընկած ժամանակահատվածում, կենցաղային հարցերի շուրջ 57-ամյա տղամարդը վիճաբանել է նույն տանը համատեղ բնակվող մոր հետ, որի ժամանակ հրել է նրան։ Մայրն ընկել է, գլուխը հարվածել սեղանին և կորցրել գիտակցությունը։
Ձեռք բերված փաստերի հիման վրա վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ մահացած կնոջ որդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (Սպանությունը) 2-րդ մասի 9-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է։
Դատարան ներկայացվելու անհրաժեշտութամբ պայմանավորված՝ որոշում է կայացվել նշված անձին ձերբակալելու մասին, և մարտի 1-ին վերջինս ոստիկանության ծառայողների կողմից վերջինս ներկայացվել է քննիչին և նրան ներկայացվել է մեղադրանք։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Նախաքննությունը շարունակվում է։ Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելուն ուղղված վարութային և ապացուցողական գործողությունները շարունակվում են։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում