ՃՏՊ-ների, մահվան ելքով վրաերթերի վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ. ՆԳՆ հորդորը քաղաքացիներին

ՆԳ նախարարությունը 2024 թվականը հայտարարել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։

Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ամբողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 և չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։

«Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց աղետալի հետևանքների, մահվան ելքով վրաերթերի մասին գրել և բարձրաձայնել ենք բազմիցս։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։

Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։

Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, վերստին հորդորում ենք օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա և գծանշված անցումներից, հետևել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլև երթևեկության այլ մասնակիցներին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում