Նոր Խարբերդում 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհուն

Հոկտեմբերի 27-ին՝ ժամը 02.50-ին, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած թափանցող վերք, երկողմանի պնևմոթորաքս ախտորոշմամբ» բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա կին: Նա հայտնել էր, որ իրեն դանակահարել են:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ Նոր Խարբերդի 10-րդ փողոցի տանը վիճաբանություն է եղել տանտիրուհու և նորխարբերդցի 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց միջև, որի ընթացքում էլ 39-ամյա տղամարդը դանակահարել էր 36-ամյա տանտիրուհոն:

Շենգավիթի քրեական հետախույզները և ՊԾ Երևանի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում Նոր Խարբերդ գյուղում հայտնաբերել, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով ձերբակալել և Շենգավիթի բաժին են տարել 39-ամյա և 45-ամյա երկու տղամարդկանց:
Նրանք ներկայացվել են քննչական բաժին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան