Լավրովն ու Բայրամովը քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Ըստ ՌԴ ԱԳՆ հաղորդագրության՝ նախարարները քննարկել են երկկողմ հարաբերությունների, տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցեր:

«Հաստատվել է 2020-2022 թթ. բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը, որոնք ներառում են՝ խաղաղության պայմանագրի նախապատրաստում, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատում»,- հայտնել են գերատեսչությունից:

Related posts

Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի զինված ուժերի թվաքանակն ավելացնելու մասին հրամանագիր է ստորագրել

ԱՄԷ նախագահը շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաղթանակի առիթով և մաղթել բարգավաճում

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան