Նոր Զելանդիայում 6,9 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել

6,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Զելանդիայի Կերմադեկ արշիպելագի հյուսիս-արևելքում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին հայտնել է Եվրոպամիջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:

Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Նոր Զելանդիայի Կերիկերի գյուղից 928 կիլոմետր հյուսիս-արևելք: Օջախը 150 կիլոմետր խորության վրա է եղել։

Հնարավոր զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չկան:

Related posts

Հորմուզի նեղուցը եղել է, կա և կլինի իրանական. Իրանի ԱԳՆ արձագանքը Թրամփի հայտարարությանը

Ինդոնեզիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել Է 38-ի

«Սյուրպրիզներ չեն լինելու»․ Շիրակի մարզպետը՝ ՏԻՄ ընտրությունների մասին