Նոր Գեղիում 16-ամյա պատանին մահացել է ընկերոջ արձակած կրակոցից․ կան ձերբակալվածներ

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 23:32-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Նոր Գեղիում քաղաքացին ինքնասպանություն է գործել։ Այդ մասի հայտնում են ՆԳն ոստիկանությունից:

Դեպքի վայր մեկնած ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբերի ծառայողները պարզել են, որ, ըստ նախնական տվյալների, քաղաքացին իր անունով հաշվառված որսորդական զենքերը տվել է որդուն և որդու ընկերոջը, որպեսզի տեղափոխեն տուն: Այս ընթացքում որդին պատահաբար կրակոց է արձակել իր ընկերոջ ուղղությամբ: Նոր Գեղիի 16-ամյա բնակիչը տեղում մահացել է:

Հայրը և որդին ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:

Related posts

Նիկոլ Փաշինյանը Կենսաբազմազանության հարցերով առաջնորդների գագաթնաժողովի լիագումար նիստի բացմանը հանդես է գալիս ելույթով

Իրանի նախագահը ժամանել է Հայաստան

Թուրքմենստանի նախագահը ժամանել է Հայաստան