ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներին. Թրամփ

ԱՄՆ-ն ժամանակավորապես կդադարեցնի զինամթերքի վաճառքը դաշնակիցներին։ Այդ մասին հայտարարել է Դոնալդ Թրամփը։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ Միացյալ Նահանգները ներկայումս ձգտում է համալրել սեփական զինանոցները։ Վաշինգտոնը կվերսկսի մատակարարումները բավարար պաշարներ կուտակելուց հետո։

Թրամփը նաև քննադատել է Բայդենին` Ուկրաինային միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն տրամադրելու որոշման համար՝ առանց նախնական վճարման։ Նա նշել է, որ այժմ եվրոպական երկրներից պահանջում է վճարել ամերիկյան սպառազինության համար:

«Ես ասացի Եվրամիությանը՝ ձեզ ոչինչ չեմ նվիրելու։ Պետք է վճարեք։ Նրանք շատ փող ունեն։ Նրանք մեզ վճարեցին, մենք էլ նրանց զինամթերք ուղարկեցինք։ Եվ դա աշխատեց»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Related posts

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Էստոնիայի Հանրապետությունում

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա երկաթե արգելապատնեշներին. վարորդը տեղում մահացել է

Հույս ունեմ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի ավարտին հասնել կոնկրետ արդյունքների. Ալիև