Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն քննադատել է Իլհամ Ալիևի կողմից ԶԼՄ-ների մասին նոր օրենքի հաստատումը

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից «Լրատվամիջոցների մասին» նոր օրենքի հաստատումից հետո Ադրբեջանում լրագրող կամ սոցիալական մեդիայի ակտիվիստ լինելն էլ ավելի դժվար կլինի»:

Այդ մասին հայտարարել է Նորվեգիայի Հելսինկյան կոմիտեն։

Նշվել է, որ նոր օրենքը մի շարք սահմանափակումներ կդնի Ադրբեջանում առանց այն էլ խիստ վերահսկվող լրատվամիջոցների վրա:

Կազմակերպությունն ընդգծել է, որ Ադրբեջանում անկախ և քննադատական ԶԼՄ-ները հաճախ ենթարկվում են գրաքննության և փակվում, լրագրողներն ու սոցցանցերի օգտատերերը հետապնդվում և ձերբակալվում են։

Մատնանշվել է, որ նոր օրենքի շատ դրույթներ թույլ կտան իշխանությանը խստորեն սահմանափակել իրադարձությունների լուսաբանումն ու կօգտագործվեն ղեկավարության դեմ քննադատությունները կանխելու համար:

Բացի դրանից՝ իշխանությունն այս կամ այն ​​լրատվամիջոցը փակելու համար դատարանի որոշման կարիք այլևս չի ունենա։

«Ադրբեջանի միջազգային գործընկերները պետք է բարձրաձայնեն, թե որքան կործանարար կլինեն այս նոր սահմանափակումները մի երկրում, որտեղ անձնիշխանությունը կառուցվում է լրատվամիջոցներին և քննադատական ​​ձայները ճնշելու միջոցով»,- ասվում է հայտարարության մեջ։

Related posts

Խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գույքի հափշտակության մեղադրանքով համայնքի նախկին ղեկավարը կալանավորվել է

Բերման է ենթարկվել Երևանում իրականացվող ակցիաների 196 մասնակից

Հայաստանում գետերի ջրի մակարդակը՝ մայիսի 27-ի ժամը 08։00-ի դրությամբ