Նորածնին տոպրակի մեջ թողել են մատուռի մոտ․ շները տոպրակից քաշելով երեխային հասցրել են Ներքին Գետաշենի բնակիչներից մեկի տան հետնամաս

Արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայքնում․ մատուռի մոտ տոպրակով նորածին տղայի են թողել։ Նախնական տեղեկություններով գյուղի շները տոպրակից քաշելով հասցրել են գյուղացիներից մեկի տան հետնամաս։ Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավար Ռուբեն Զուլոյանը Factor.am-ին փոխանցեց․ «Բնակիչներից մեկն իր տնամերձ տարածքում շների հաչոց է լսել, մոտեցել և տեսել է, որ տոպրակի մեջ դրված նորածին երեխա է։ Ահազանգել են ոստիկանություն։ Սկզբում տեղափոխել են Մարտունի հիվանդանոց, որտեղ նախնական բուժօգնություն է ստացել, ապա տեղափոխել են Երևան»,- ասաց գյուղի վարչական ղեկավարը։ Նրա խոսքով` երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, նորածնի քաշը 1 կգ 900 գրամ է։ Ռուբեն Զուլոյանը նշեց, որ ոստիկանությունը փորձում է ճշտել` նորածնի ծնողների ինքնությունը։ «Մատուռից մի 50 մետր ներքև տուն կա, հիմա միայն ենթադրություն է, որ նորածնին շների դիմաց չեն քցել, քանի որ չեն վնասել, էտ պահին տոպրակն են ծակծկել միայն»,- պատմեց Ներքին Գետաշեն գյուղի վարչական ղեկավարը։

Անի Թամրազյան

Related posts

Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 22-25-ն աշխատանքային այցով կգտնվի Ամերիկայի Միացյալ Նահանգներում

ՀՀ անկախության տոնին նվիրված համերգը՝ Հանրապետության հրապարակում