Սյունիքի քրեական ոստիկանները մոտ 1400 գրամ մարիխուանա են առգրավել․ 42-ամյա տղամարդը կալանավորվել է

Քրեական ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ծառայողները թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրել են օգոստոսի 18-ին։ Այս մասին հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը։

«Ցերեկվա ժամը երկուսին մոտ Կապան-Երևան ճանապարհին, Վերին Խոտանան գյուղի ցուցանակի տակից փաթեթ վերցնելու պահին քրեական ոստիկանները մոտեցան նույն գյուղի բնակիչ 42-ամյա տղամարդուն։ Տեսնելով իրավապահներին՝ տղամարդը նետեց փաթեթն ու դիմեց փախուստի, սակայն արագ էլ բռնվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց վարչություն։ Փաթեթը նետելու վայրը վերցվեց պահպանության։

Կազմված փաստաթղթերը և 42-ամյա տղամարդը ներկայացվեցին Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց նետած փաթեթը։ Այն պարունակում էր մոտ 1400 գրամ մարիխուանա։

Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

 

Related posts

Երթևեկության փոփոխություն Գյուլբենկյան-Վազգեն Առաջին Վեհափառի փողոցների և Կոմիտասի պողոտայի խաչմերուկում

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով. լեռնային և առանձին նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով

Ադրբեջանում «1 ազգ, 2 պետություն» լոզունգը պետական մակարդակով հանվել է շրջանառությունից