Նոյեմբերի 22-ը՝ հիշատակի օր. Մայր Աթոռում արարողություն կկատարվի Սուրբ Տրդատի բաց խորանին

Արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օրը՝ նոյեմբերի 22-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կանցկացվի հիշատակի արարողություն:  Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը հայտնում է, որ արարողությունը կկատարվի նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի:

«Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն օրեր առաջ հանդես եկան կոչով՝ նոյեմբերի 22-ը հայտարարել արցախյան պատերազմում հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակի օր։ Որոշվեց այդ օրը հայկական բոլոր եկեղեցիներում կատարել հիշատակի արարողություն: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում հիշատակի արարողությունը, նախագահությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, կկատարվի Սուրբ Պատարագից հետո՝ ժամը 13։30-ին, Սուրբ Տրդատի բաց խորանին»,-ասված է հաղորդագրությունում:

Related posts

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կան զոհեր և մեկ տուժած

Վաշինգտոնում տեղի ունեցած համաժողովին անդրադարձ է կատարվել ապագա հրամանատարների ուսուցման արդի մեթոդներին

Վաղը հանրահավաք չի լինելու․ Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյան