Նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ստուգայցի ընթացքում առգրավվել է 1215 կգ «սիգ» տեսակի ձուկ

Այսօր նախարար Հակոբ Սիմիդյանի գլխավորությամբ Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների կողմ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ քննարկվել է իրականացվող վերահսկողության համատեղ միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքը:
«Այսպիսով՝ 2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 1698 ստուգայց, որի ընթացքում արձանագրվել է ձկնագողության` 12, ապօրինի վաճառքի` 72 դեպք, առգրավվել է 1215 կգ «սիգ» տեսակի ձուկ, 21 լողամիջոց և 2 ձկնորսական ցանց։
Նախապատրաստվում են նյութեր Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի (թվով 18) և ՀՀ քրեական օրենսգրքի (թվով 10) համապատասխան հոդվածներով։
Զեկուցվել է նաև, որ շարունակվում են հանդիպումները ձկնորսների հետ`բացատրելու ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորությունը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են խստացված միջոցառումների ժամանակացույցի և ստուգայցերի ձևաչափի վերաբերյալ մի շարք հարցեր։
Նախարարը հույս է հայտնել, որ իրականացվող գործողությունները չեն հանդիպի ապօրինի դիմադրության և մեր քաղաքացիները կշարունակեն ըմբռնումով մոտենալ իրականացվող միջոցառումներին»,- ասված է Շրջակա միջավայրի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում