Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է սիրիական նավատորմը

Իսրայելի պաշտպանության բանակի ռազմածովային ուժերը ոչնչացրել են սիրիական նավատորմը:

Այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը:

«Վերջին մի քանի օրերի ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը ոչնչացրել է այն ռազմավարական թիրախները, որոնք սպառնում են Իսրայել պետությանը», – ասել է նա գլխավոր ռազմածովային բազա՝ Հայֆա կատարած այցի ժամանակ: Ինչպես նշել է The Times of Israel-ը, հենց այդտեղից էլ նախօրեին հրթիռներ են արձակվել սիրիական նավատորմի ուղղությամբ։

Կացը հավելել է, որ եթե սիրիացի ապստամբներից որևէ մեկը գնա Ասադի հետքերով, կհայտնվի նրա կարգավիճակում:

«Մենք թույլ չենք տա ահաբեկիչներին գործել Իսրայելի դեմ նրա սահմաններից դուրս և ամեն ինչ կանենք սպառնալիքը վերացնելու համար»,- ընդգծել է նա՝ նշելով, որ Իսրայելի պաշտպանության բանակն այդպիսով ապառազմականացված գոտի է ստեղծում։

Related posts

Խցանված խաչմերուկ մուտք գործելու դեպքերով Ոստիկանությունն արդեն բազմաթիվ որոշումներ է կայացրել. ՆԳՆ մամուլի խոսնակ

Հայաստանին զրկել են ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից

Փաշինյանն ու Էրդողանը քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը