Նյու Յորքում զանգվածային երթ է ընթանում Արցախի ճանաչման պահանջով

Ամերիկայի Միացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում տեղի հայ համայնքն ավտոերթի ուղեկցությամբ զանգվածային երթ է կազմակերպել Արցախի անկախությունը ճանաչելու պահանջով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` երթն  ուղեկցվում է «Ճանաչեք Արցախը» վանկարկումներով:

Ակցիայի մասնակիցները ավտոմեքենաներից դուրս պարզել են Հայաստանի և Արցախի դրոշները, նրանք վանկարկում են` «Հաղթելու ենք», «Արցախը Հայաստան է» և «Պայքար, պայքար` մինչև վերջ»:

Երթի ընթացքում մասնակիցները պահանջում են նաև դատապարտել Թուրքիայի գործողությունները՝ նշելով, որ այդ պետությունն ահաբեկիչ է և ցանկանում է շարունակել Հայոց ցեղասպանությունը:

Related posts

Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով Լիբանան են ուղևորվել Հայաստանի հումանիտար օգնության բեռնատարները

Ուժեղ կայծակի հետևանքով վթարվել է Ալագյազ ենթակայանի ուժային տրանսֆորմատորը. հոսանքազրկվել են Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրեր. ՀԷՑ

Ընտրակաշառքի դեպք եւ նոր ձերբակալություններ. Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է հայտնում