Նիկոլ Փաշինյանն ու դեսպան Քվինը քննարկել են Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Վարչապետը կարևորել է Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացումը և ընդգծել մեր երկրում ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ԱՄՆ աջակցությունը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը բարձր է գնահատում ԱՄՆ ջանքերը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացում և տարածաշրջանում կայունության հաստատմանն ուղղված քայլերում:

Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով երկկողմ համագործակցության խորացմանը, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսությանը վերաբերող հարցեր:

Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավորությունների, ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շուրջ:

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել