Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ՝ հայտնում են վարչապետի աշխատակազմից:

Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:

Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:

Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:

 

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ քննարկեցինք հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Опубликовано Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան Суббота, 19 ноября 2022 г.

Related posts

Բելգորոդում հրթիռակոծության հետևանքով շենք է փլուզվել. կան զոհեր

Շոյգուն նշանակվել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար

Շոյգուն ազատվել է պաշտոնից. Պուտինը ՊՆ ղեկավարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը