Նիկոլ Փաշինյանը և Խորվաթիայի վարչապետն անդրադարձել են ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին

Մյունխենում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև քաղաքական ու տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարները։

Երկուստեք կարևորվել է առևտրաշրջանառության ծավալների ավելացման ուղղությամբ քայլերի իրականացումը, ինչպես նաև երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպման անհրաժեշտությունը։

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացման կարևորությունը և նշել Խորվաթիայի աջակցությունը ԵՄ-ի հետ Հայաստանի համագործակցության խորացման ու ժողովրդավարական բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության ընթացքին։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի շուրջ։

Related posts

Հայաստանը թվային զարգացումը համարում է կայուն աճի հիմնական ուղղություններից մեկը. վարչապետ

Մահվան ելքով վրաերթ՝ Գյումրիում. «Opel»-ը վրաերթի է ենթարկել 58-ամյա կնոջը

Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԵԱՀԿ Անվտանգության վերանայման տարեկան համաժողովին