Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային պաշտոնում վերընտրվելու առիթով:

Ուղերձում, մասնավորապես, ասված է. «Շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի վարչապետի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել Հայաստանի և Ճապոնիայի միջև առկա բարեկամական հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և ամրապնդելու ուղղությամբ՝ ի շահ մեր երկու պետությունների և ժողովուրդների:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ նորանոր հաջողություններ, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարգավաճում»:

Related posts

Անմիջական զրույց՝ հերթապահություն իրականացնող ժամկետայինների հետ. Պապիկյան

Ձերբակալվել են Վանաձորի համայնքապետարանի ծրագրի ղեկավարն ու փորձագետը

COP17-ի կազմկոմիտեն քննարկել է գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների նախապատրաստական աշխատանքները