Նիկոլ Փաշինյանը մասնակցել է զոհված զինծառայողի հոգեհանգստի արարողությանը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի ընթացքում զոհված զինծառայող, շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստի արարողությանը: Վարչապետն այս մասին գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր մասնակցեցի զոհված զինվորի՝ շարքային Մարատ Մանուկյանի հոգեհանգստին:

Ցավակցեցի, ապա լսեցի նրա ծնողներին, առանձին զրույց ունեցա նրա հոր հետ, եւ այդ զրույցից հասկացա՝ ճիշտ եմ ընկալում մեր ժողովրդի մղումներն ու ցանկությունները այն մասին, թե ինչ պիտի անենք այս իրավիճակում միասին, ազգովի:

Պետք է տեր կանգնենք մեր իրավունքին, մեր հայրենիքին, մեր պետությանը ու մեր նահատակների հեղած արյանը: Այլ տարբերակ չկա: Խնամենք, ուժեղացնենք մեր կամքը հաղթանակի»,- գրել է Փաշինյանը:

 

 

Related posts

Բուհերում շուրջ 400 մլն դրամի գերավճար է ձևավորվել․ 67 մլն դրամ վերադարձվել է շահառուներին. ՊՎԾ

Նիկոլ Փաշինյանը ներկա է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական մրցույթ-փառատոնին

Քրեական ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել