Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով Վրաստանում է: Թբիլիսիի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարշելաձեն: Այցի ընթացքում նախատեսված է Հայաստանի և Վրաստանի վարչապետներ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Մինչև այդ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Թբիլիսիում ընթացող «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովին: Հայաստանի վարչապետն անդրադարձել է Մետաքսի ճանապարհի պատմական նշանակությանը, որն ասոցացվում է բարեկեցության ու զարգացման հետ: Վարչապետ Փաշինյանը վերահաստատել է մեր տարածաշրջանում փակ կոմունիկացիաների բացման Հայաստանի պատրաստակամությունը՝ ընդգծելով՝ առանց ճանապարհների շատ դժվար կլինի կառուցել խաղաղություն:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին