Նիդերլանդների խորհրդարանի նոր բանաձևը պահանջում է անմիջապես ազատ արձակել գերիներին

Նիդերլանդների խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսի 16-ին տեղի ունեցած ծավալուն քննարկումների արդյունքում, հունիսի 17-ին կայացած լիագումար նիստում խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ (147 կողմ, 3 դեմ) բանաձև է ընդունել, որով պահանջում է հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաձևում, մասնավորապես, ասվում է.

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ Ռուսաստանի միջնորդությամբ հրադադար է կնքվել, որի մաս է կազմում գերիների, պատանդների և այլ ձերբակալվածների և զոհվածների աճյունների փոխանակումը,

քանի որ գերիների հետ վարվելակերպի վերաբերյալ Ժնևյան կոնվենցիան (III) պարտավորեցնում է Հայաստանին և Ադրբեջանին ազատ արձակել նրանց ռազմական գործողությունների ավարտից անմիջապես հետո,

քանի որ այդ երկրները պարտավոր են արժանապատվորեն վերաբերվել գերիներին և պաշտպանել ձերբակալված քաղաքացիական անձանց,

արձանագրելով, որ Ադրբեջանը դեռևս չի ազատել բոլոր հայ գերիներին,

խորհրդարանը կոչ է անում նախարարին՝ (Եվրոպական) Խորհրդում ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ անմիջապես բոլոր հայ գերիներին և ձերբակալված անձանց հայրենադարձելու համար»։

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում